Մարտ 1-3

Առաջադրանք

Տեղեկություններ գրել Լոռվա աշխարհի լճերի, գետերի և անտառների մասին։

Փետրվար 22 -24

Առաջադրանք

Տեղեկություններ հավաքել Լոռվա աշխարհի մշակութային կոթողների մասին

  • Լոռու բերդ
  • Սանահինի վանական համալիր
  • Հաղպատի վանք
  • Ախթալա
  • Ախթալայի վանական համալիր, Ախտալա, Մարիամ Աննայի վանք, Մեյրամխանա, Աղնձանանք, X դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր, գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ Երևանից 185 կմ հյուսիս։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։
  • Օձուն
  • Գյուղի կենտրոնում գտնվում են Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Օձունի տաճարը (6-7 դդ.), Սուրբ Հովհաննես (Խաչգունդ) (717-728 թվականներ) և Ծիրանավոր (Ծաղկեվանք) եկեղեցիները (5-7 դդ.), Հոռոմայրի վանական համալիրը (18 դ.), Օձունի կոթող-մահարձանը (5-6 դդ.)։

Փետրվար 8-11

Առաջադրանք

  • Դիտել տեսանյութը և բնութագրել այն․
  • Ինձ թվում է հետաքրքիր տեսանյութ է այն ցույց է տալիս հարսանեկան ավանդական արարողությունը։ Մենք տեսնում ենք թե ինչպես են պսակում զույգին Լոռվա մարզում։
  • Ներկայացնել հայկական ավանդական մրջավայրը, սովորույթներն ու ավանդույթները

Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարինՀայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։

Տերընդեզ

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկնեվ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

  • Դուրս հանել Լոռվա բառբառային բառեր կամ արտահայտություններ
  • ամալ, ամեխ,
  • դեդ դեխցըքի,
  • խեշ, խժիվ,
  • լայիշ, իծկոթ,
  • ըդքամ, ըթե։

Լոռվա զրից․ Հարսին տարան

Մայրենի թեստ

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբողջ,  անգամ,  երբեք, դարձավ

—————————————————
—————————————————

—————————————————

  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    վատն ——————            լավ————————

սովորական ———              անսովոր——————

Պարզ ——————              բարդ————————
երկար —————                կարճ————————

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————————————                     

բ/ հարցերին     —————————————                    

գ/ դարակները  —————————————                    

դ/ խրճիթ          —————————————                    

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

օր——————————      լավ——————————
խրճիթ————————      երկար————————

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է              ձանձրացնել ——————
    բ/չէր կարողանում              չկարողնալ ———————
    գ/դնեն                                    դնել——————————
    դ/դարձավ                              դարձնել———————
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա       ստվերը, ամպերը, նամականիշները————

ստորոգյալ     ունի,  չեն գրում, չեն խմում ——————————

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ (կաղամբ):
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Ինչուիկը անսովոր տղա է։——————————————————————————————————————————————————————————————————————

  2. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    Տետրում գրեց իր բոլոր հարցերը։—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  3. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու ամպը երկինք ունի, ինչու աստղը երկինք ունի, ինչու պոչը մարմին ունի։——————————————————————————————————————————————————————————————————————————————————