Երևան քաղաքի ձիարձանները

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԸ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ հետևյալ ձիարձանների մասին։
  •  «Սասունցի Դավիթ»

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Այս տոնի համար որոշվեց կայարանամերձ հրապարակում ստեղծել այդ էպոսի հերոսի քանդակը։ Այս արձանի հեղինակի անունը Երվանդ Քոչարը ,ով այս արձանը կառուցեց 18 օրում։ Այս արձանը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից։

1941 թվականին Քոչարին ձերբակալեցին և դրանից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին մեղադրել են ,որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա…», և դա նույն էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց և Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատեցին։ 1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը։

  • «Վարդան Մամիկոնյան»

Վարդան Մամիկոնյանի արձանը տեղադրված է Երևանի Օղակաձև զբոսայգում Վարդանանց և Խանջյան փողոցներիի մեջտեղ և գտնվում այնտեղ 1975 թվականից։ Կառուցված է հուշարձանը կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից։

  • «Հայկ Բժշկյանց» /«Գայ»/

Հայկ Բժշկյանցի հուշարձանը գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց և տեղադրված է այնտեղ 1977 թվականից։ Այս արձանի հեղինակներն են քանդակագործ Սուրեն Նազարյանը և ճարտարապետ Սարգիս Գուրզադյանը։ Հուշարձանը կառուցված է միայն բրոնզից։ Այս արձանը աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։

  • «Անդրանիկ Օզանյան»

Անդրանիկ Օզանյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում և տեղադրված է այնտեղ 2002 թվականից։ Այս արձանի հեղինակը Արա Շիրազն է։ Կառուցված է հուշարձանը բրոնզից և բազալտից։ Այս արձանի երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները։ Բայց սա միակ Անդրանիկի արձանը չէ։ Այս արձանը երկրորդ արձանն է, իսկ առաջին էլ տեղադրվել է 1999 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում։ Նաև Անդրանիկին նվիրված արձաններ կան Ուջանում, Ոսկեվանում, Նավուրում, Գյումրիումում, Արտենիում և Անգեղակոթում։

  • «Մարշալ Բաղրամյան»

Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում Մարշալ Բաղրամյան պողոտայում Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց և տեղադրված է այնտեղ 1995 թվականից մայիսի 8-ից։ Այս արձանի հեղինակներն են են ճարտարապետ Էդուարդ Արևշատյանը և քանդակագործ Նորայր Կարգանյանը։ Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից։

Leave a comment