07.11.22-12.11.22 տնային առաջադրանքներ

07.11.22-12.11.22 տնային առաջադրանքներ

*Դու փորձիր հասկանալ,փորձիր սիրել քեզ հանդիպած բոլոր մարդկանց…. բարին երբեք չի վերջանում:Եթե վերջանար` աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա:Վիլյամ Սարոյան, ասույթ։

Վիլյամ Սարոյան | Իմ անունը Արամ է | համառոտ

Ուղևորություն դեպի Հանֆորդ

Հերոսը՝ Արամը, ունի մի անուղղելի քեռի՝ Ջորգի անունով: Նրա միակ զբաղմունքը կիթառ նվագելն է, երգն ու պարը: Արամի պապը որոշում է նրան ուղարկել Հանֆորդ աշխատելու: Բայց քանի որ Ջորգին համարվում է նրանց տոհմի ամենադմբո մարդը, պետք է նրա հետ մեկին էլ ուղարկել: Նա փնտրում է, թե անբաններից որին ուղարկի և կանգնում է Վասկի վրա: Գնալ-չգնալու հարցը որոշվում է Վասկի՝ բրնձով փլաֆ եփել կարողանալ-չկարողանալու հանգամանքով, բայց քանի որ երկու հիմարի չարժե միասին տեղ ուղարկել, առաջարկում են ուղարկել Արամին իբրև պատիժ, քանի որ նա ծաղրել է քեռի Զոհրաբին: Երբ բոլորը գնում են, պապը պատվիրում է Արամին իր համար անել Զոհրաբի ձևերը. մի լավ ծիծաղում են: Ջորգին և Արամը հեծանիվով գնում են Հանֆորդ, վարձում են տուն, սակայն Ջորգին աշխատանք չի գտնում, ինչի համար չափազանց երջանիկ է: Պարզվում է, ձմերուկը արդեն հասել է և այն հավաքել են: Նրանք մեկ ամիս ապրում են այդ բնակարանում, քեռին նվագում է, ուտում են փլաֆ, որը հիմնականում աղի է ստացվում և ապա առանց փողի վերադառնում են իրենց քաղաքը: Տատը փող է տալիս Արամին, որ տա պապուն՝ իբրև թե քեռին է աշխատել: Իսկ պապը բարկանում է, ասում, որ սրանից հետո որդուն թույլ չի տա նվագել, թող աշխատի, բայց երբ որդին սկսում է նվագել՝ ծառի տակ նստած, պապը հանում է չստերը, նստում թախտին ու նոթերը կիտում: Քիչ հետո Արամը գտնում է նրան քնած՝ երազի ժպիտը դեմքին, իսկ նրա որդի Ջորգին իր գեղեցիկ ու տխուր ձայնով արար աշխարհի գովքն է անում:  

Պատմիր Արամի մասին։

Այս հեքիաթի համառոտ գրվածի մեջ քիչ բան է գրված նրա մասին։ Արամը գիտեր նվագել կիթառ, երգել, պարել։ և նվագում է այնքան լավ որ պապին իր չստերը հանեց և նոտաները սկսեց կտել։ Նաև նա գիտեր հեծանիվ քշել։

Գտիր համեմատություններ։

Հիմարի։

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։

Ճիշտ ձևեր

անձինք

ըստ երևեւյթին

կամովին

հիմնովին

ազգովին

փակագծերը բացել

գլուխ գովել

ի գիտություն

գների բարձրացում

բացի նրանից

առանց խոսքի

չորսից ավել

էլեկտրակայան

1.Դանիել Վարուժանի <<Անդաստան>> ստեղծագործությունը։

2.Փորձիր բանաստեղծությունն ամբողջությամբ սովորել անգիր։

3.Ներկայացրու բանաստեղծի լավատեսական հայացքները ստեղծագործության մեջ։

Այս բանաստեղծությունում բանաստեղծը մաղթում է Հայաստանի բոլոր կողմերին (արևելյան, արևմտյան, հյուսիսային, հարավային) խաղաղություն, բերրիություն, առատություն, պտղաբերություն, համերաշխություն։

4.Պատմիր Սեբաստացի կրթահամալիրում նշվող տոների մասին և ներկայացրու , թե որն է քո ամենսասիրած տոնն այստեղ։

Սեբաստացի կրթահամալիրում իմ ամենասիրած տոներից է մեդիա ուրբաթը։ Այդ տոնին մեր համադասարանցիները հավաքվում են մեր դպրոցի դահլիճում և սկսում են պարել և երգել։ Նույնը անում ուրիշ դասարաների սովորղները։

Լրացուցիչ առաջադրանքներ։

Լրացրու բաց թողնված տառերը։

Իմ սրտի լեզուն

Լեզուն, լինելով ազգային մտածողության հայելի, իր մեջ ամփոփում է դարերի ու հազարամյակների հարուստ

ժարանգություն: Մեր լեզուն մեր միտքն է, մեր զորությունը, ինքնաճանաչման ու ինքնաբացահայտման բացառիկ գործիքը: Դարեր շարունակ մեր լեզուն փրկել է մեզ օտարներին ձուլվելու վտանգից, լեզվի միջոցով ենք պահպանել մեր մշակույթը:

Իմ սրտի լեզուն հայերենն է: Սա միայն գեղեցիկ արտահայտություն չէ, որն հաճախ կրկնում եմ: Ես մտածում, խոսում, կարդում, գրում և զգում եմ հայերենով: 21-րդ դարում օտար լեզուների իմացությունը կենսական անհրաժեշտություն է, բայց դա չպետք է լինի մայրենիի հաշվին:

Սթափվել է պետք: Լեզուն հզոր ուժ է ու այն պետք է անսասան մնա: Սովորեք տասնյակ օտար լեզուներ, բայց առանց մայրենի լեզվի իմացության ու գործածության դա գրեթե արժեք չի ունենա:

Լեզուն սոսկ հաղորդակցման միջոց չէ: Այն արվեստ է` բազմակողմանի, ընդգրկուն ու բովանդակ: Մեր լեզուն մենք ինքներս ենք:

Առաջադրանք։

Դուրս գրիր փոխաբերական իմաստով արտահայտությունները։

Իմ սրտի լեզուն հայերենն է:

Պատմիր քո սրտի լոզվի մասին։

Իմ սիրած լեզուն է անգլերենը։ Այդ լեզուն շատ հեշտ է սովորել և այդ լեզվող խոսում է գրեթե ամբողջ աշխարհը։

Ընթերցանություն։

Համո Սահյան
Անտառում


Անտառում ամպի ծվեններ կային,

Կապույտ մշուշներ կային անտառում.

Օրոր էր ասում աշունն անտառին.

Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն

Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….

Իրար փաթաթված ստվեր ու կածան,

Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենին,

Հանգստանում էր հողմը բացատում՝

Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,

Թռչում էր իր մոր բառաչի վրա,

Եվ որսկանը թաց խոտերի միջին

Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում

Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,

Թեղին անտարբեր ականջ էր դնում

Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ

Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,

Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ

Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային

Եվ արձագանքներ կային անտառում,

Օրոր էր ասում աշունն անտառին,

Սակայն անտառի քունը չէր տանում։

Ո՞վ է քո սրտի բանաստեղծը։Պատմիր նրա մասին։

Հովհաննես Թումանյանը իմ սիրած բանաստեղծներից մեկն է։ Ես իր գրեթե բոլոր հեքիաթները կարդացել եմ և կարծում եմ որ ինքը մանուկների համար խորիմաստ, գեղեցիկ, հետաքրքիր հեքիաթներն է գրել։