Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:
Հատվածներ գրքից
Մեր ուսուցիչը
Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.
— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:
Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու, պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի` արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ, շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ, հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.
-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:
Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.
— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:
Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.
— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:
Հարցեր և առաջադրանքներ։
- Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:
Նա խիստ ,բայց բարի մարդ էր։ Երբ որևէ մեկը ծամածռություն էր անում այդ աշակերտներից ,նա չէր պատժում այլ ասում որ իրենք էլ այդպիսի բան չկրկնեն։
- Ինչպիսի՞ ուսուցիչ դու կլինեիր։
Եթե ես իմ դասարանում տեսնեի որ որևէ մեկը որևէ աշակերտի վիրավորի կամ այդպիսի բան անի ես անմիջապես կուղարկեի տնօրենի մոտ։
3. Մեկնաբանիր այս հատվածը․
Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:
Դասատուի մայրիկը մահացել էր (երևի ծերությունից) և միակը ում ինքը կարող էր սիրել դա իր դասարանն է։
4. Բառախաղ, բառերի վերադասավորումով կազմիր նոր բառեր։
սրահ-հարս
սնար-սանր
դրամ-մարդ
ագռավ-գավառ
վտակ-կտավ
ծառա-առած
շուն-նուշ
5. Հետևյալ բառից կազմիր նոր բառեր․
Ատամնաբուժական
Ատամնաբան
Ատամնաբուժառան
Ատամնաբույժ
Ատամնացավ
Կազմիր հինգ նախադասություն՝ օգտագործելով դարձվածքներ։
Իմ համադասարանցու ձեռագիրը ոնց որ ագռավի ճանկեր լինի։
Անծանոթի ձայնը ոնց որ ագռավի կռինչ լինի։
Երբ ես ինչ-որ բան սխալ եմ անում իմ պապիկը ասում է —Վայ քո տունը՜ շինվի։
Երբ ես խոսում եմ հեռախոսով ամեն անգամ ինձ թվում է թե ինչ-որ մեկը ականջ է դնում։
Երբ որևէ մեկը դասատուի հարցին չի պատասխանում դասատուն հարցնում է —Դու բերանդ ջուր ես առել։