15.11.22 աշխատանք

Առաջադրանքներ 

1. Հոլովել քաղաքաղջիկքույր , տունբառերը: 

Ուղական-քաղաք, աղջիկ, քույր, տուն
Սեռական-քաղաքի, աղջկա, քրոջ, տան
Տրական-քաղաքին, աղջկան, քրոջը, տանը

Հայցական-քաղաքի, աղջկանը, քրոջ, տան
Բացառական-քաղաքից, աղջկանից, քրոջից, տնից

Գործիական-քաղաքով, աղջկանով, քրոջով, տնով
Ներգոյական-քաղաքում, աղջկա մեջ, քրոջ մեջ, տան մեջ

2. Որոշեք, թե որ հոլովով են դրված ձեռքից, փայտով, երկրին, աշխարհում,  գոյականները:  

Ձեռքից-բացառական, փայտով-գործիական, երկրին-տրական, աշխարհում-ներգոյական։

Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

Մանրէսպան, միջօրե, լայնէկրան, երբևիցե, այժմէական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, 

գետեզր, գոմեշ, դողերոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, էլեկտրաեռակցել, ինչևիցե, մանրէ, հնէաբան, մանրէ, նախերե, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա: 

Գտնել հոմնաիշ բառեր պատմության հետևյալ հատվածում։

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Վազել-քայլել-մոտենալ

Ասել-թելադրել-պատասխանել

Սիրել-հոգ տանել-համերաշխ

Թելադրել-պահանջել

Զննել-ստուգել

Խիստ-կարգապահ