Day: November 16, 2022
November 14-18
November 14-18
Download
17.11.22 աշխատանք
17.11.22
Հարգիր ուսուցչիդ
Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝ երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:
Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:
Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:
Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:
Քո հայր
Հարցեր և առաջադրանքներ:
1.Համոզի՞չ էր հոր նամակը
Այո հոր նամակը շատ համոզիչ էր։
2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:
Իմ կարծիքով ուսուցիչը պետք է լինի բարի։ Չպիտի գոռա դասարանի վրա ինչ-որ աննշան բաների վրա։ Ուսուցիչը պիտի լինի իր գործի պրոֆեսիոնալը։ Դա շատ կարևոր է ուսուցիչ աշխատելու համար։ Իսկ ամենակարևոր բանը ուսուցիչը պիտի սիրի իր աշխատանքը։ Չլինի այնպես որ գա դասարան զայրացած ուսանողների վրա։
3. Ի՞նչ տվեց քեզ այս պատմությունը
Ինձ այս պատմությունը սովորեցրեց հարգել և սիրել իմ ուսուցիչներին։
Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:
Ի՞նչ ես զգում այս տողերը կարդալիս։
Ես զգում եմ ուսուցիչների հոգնածության և վշտի զգացմունքները։
Ինչպես կշարունակես միտքը։
Սիրիր քո ուսուցիչներին որովհետև իրենք սիրում են քեզ։
Սիրել ու հարգել նրանց, ովքեր բարի են քո նկատմամբ․․․ ։
ա) ինչպե՞ս ես դու սիրում և հարգում,
Նույն կերպ ինչպես իրենք ինձ։
բ) պատմությունը կարդալուց հետո ի՞նչ կփոխես քո բնավորության մեջ ։
Կդառնամ ավելի հանդուրժող և հասկացող ուսուցիչների հանդեպ։
Ընթերցումներ գրաբարից
Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։
Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)
գովեսցէ — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ — քեզ
եւ մի՛ — և ոչ, ոչ թե
Գովիր քո ընկերոջը այլ ոչ քեզ կամ օտարին։
Տեղադրիր բաց թողնված տառեր։
Օրըստօր-, ան-րևակայելի, ան-ական, աշտ- (նիզակ), առ-րես, առօր-ական, բազմ-րանգ, գրեթ-, երբևից-, երբև-, որևից-, որև-, ինչևից-, ինչև-, երփն-րանգ, -ակ, լայն-կրան, նրբ-րշիկ, չ-ր, վայր-ջք, վեր-լք, Վարդգ-ս, վեր-լք, վեր-րկրյա, ց-րեկ, շք-րթ:
Օրըստօրե, աներևակայելի, անէական, աշտը (նիզակ), առերես, առօրէական,
բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան,
նրբերշիկ, չէր, վայրէջք, վերելք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ, շքերթ: