23.11.22
Պատմիր ինձ հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագրի մասին։Տեղեկությունը կարդա և ներկայացրու կայքերից։
ՀԱՅԵՐԵՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՄԱԳԱՂԱԹՅԱ ՁԵՌԱԳԻՐԸ
Այն ստեղծվել է 1200 – 1202-ին Երզնկայի Ավագ վանքում։ Ունի 601 թերթ։
«Մշո ճառընտիրը» 1202 թվականին հափշտակվում է Բաբերդի այլազգի դատավորի կողմից, 2 տարի թաքցնելուց հետո Խլաթում, 1204 թվականին վաճառում է Մշո Առաքելոց վանքին՝ 4000 արծաթե դրամով, որը հավաքվել էր շրջակայքի բնակիչների և վանքի միաբանների միջոցներով։
Ինտերնետի միջոցով գտիր և ներկայացրու քեզ համար ամենհետաքրքիր փաստը, որ գոյություն ունի աշխարհում։
8 միլիարդերորդ մարդը ծնվել է Հայաստանում։
В Гегаркуникской области Армении согласно данным, подтвержденным и опубликованным Фондом ООН в области народонаселения, родился 8-миллиардный житель планеты Земля.
Կարճ ասած 8 միլիարդերորդ մարդը ծնվել է Հայաստանում։ Ամենահետաքրքիրը որ այդ 8 միլիարդերորդ մարդը կարող էր ծնվեր ամենտեղ բայց նա հենց Հայաստանում ծնվեց։
Վարդան Այգեկցու առակները
Իմաստուն զինվորը
Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.
-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։
Եվ նա ասաց.
-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։
Աղվեսը եւ առյուծը
Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։
Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։
Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.
-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։
Եղեգնը եւ ծառերը
Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ թագավորն ասաց.
-Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են։
Եվ եղեգն ասաց.
-Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ։
Հարցեր և առաջադրանքներ։
Ներկայացրու առակների իմաստը։
Այս առակների իմաստն է լինել անվախ, կանգուն։ Որ պետք է լինել քաղաքավարի և այլն։
Պատմիր կորյուն բառի մասին։
Կորյուն բառը առյուծի ձագն ։
Ներկայացրու ուժեղ և թույլ բառերի իմաստները(բացատրիր այն ֆիզիկական և հոգեբանական իմաստներով)։
Ֆիզիկապես ուժեղ նշանակում է որ մարդը կարող է լավ կռվել արագ վազել և այլն ինչ գալիս է ձեր գլուխը ուժեղ բառը արտասանելու ժամաանակ։ Իսկ թույլը նշանակում է հակառակը, ինչ նկարագրեցի վերևում։ Իսկ հոգեբանական արումով ուժեղ նշանակում է որ մարդը կարող է նայել օրինակ սարսափ ֆիլմեր և նայել իսկույն տխուր ֆիլմեր առանց արտասուքի, իսկ թույլ մարդը չի կարող նայել սարսափ ֆիլմեր առանց ազդվելու։