Առակների շարք
Գյուղացին ու իր որդիները
Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը:
Ամեն ինչում կա առավելություն։
Եզոպոսի «Եղջերուն ու խաղողը» առակը։
Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:
Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:
Այն ինձ հասկացնում է որ եթե մեկը քեզ օգնում է քո կյանքի դժվար ժամանակահատվածներում դու պետք է այդ շնորհակալ լինես։
Առաջադրանք:
Ի՞նչ է առակը:
Կարճ ասած առակը դա ինչ-որ իմաստով պատմություն է և ունի որևէ խորհուրդ կամ խրատ։
Բլոգումդ ներկայացրու քո սիրած առակներից մի քանիսը։
Իմ սիրած առակներից են <<Վատ Ըկերը>> ։ Այն պատմում է մի առյուծ արքայի մասին ով հիվանդացավ և առյուծը կանչեց բոլոր գազաններին իր մոտ։ Բոլոր գազանները եկան բացի աղվեսից։ Մի պառավ գայլլ հենց դրա մասին էլ ասաց առյուծին։ Առյուծը հրամայեց մի քանի կենդանիններին որ այդ աղվեսին բերի իր մոտ։ Աղվեսը եկավ և ասաց ,որ պիտի գայլի միս ուտի։ Առյուծը կերավ և բուժվեց։
Փորձիր ինքնդ հորինել մեկ առակ։
<<Ծեր կրիա>>
Մի անգամ գետի մոտ կրիա էր նստած։ Այդ գետի մոտ շատ կոկորդիլոսներ կային, բայց կրիան դրա մասին չէր մտածում։ Մի նապաստակ է գալիս ու վախեցած ձայնով ասում։
—Այ կրիա չես տեսնում այստեղ կոկորդիլոսներ կան, արագ հերացիր այստեղից։ Նապաստակը արագ վազեց այդ գետի մոտից բայց չհասցրեց և իրեն կոկորդիլոսը կերավ։ Կրիան ինքն իրեն ասաց։
—Այ մարդ ավելի լավ է չվախենալ որևէ բանից թէ չէ այն ամեն դեպքում կպատահի։
Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել
Միմյանց, քվեարկություն, որդյակ, յասաման, քիմիական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստիարակություն, սենյակ, կրիա, Անդրիաս, Եղիազարյան, կյանք:
Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր:
Հայացք, հայելի, հոյակապ, միացում, ձիարշավ, տիեզերական, փակեի, կայարան, խաբեություն, էի, գնայի, բույեր, տղայի, Մարոյի:
Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):
Արծիվ, առյուծ, մրմուռ, մարմար, մռմռոց, փրփրել, բառբառել, արհամարհել, բարձ, պառկել, :
Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:
Կիսատ-կես
հրեղեն-հուր
առվակ-առու
կաղնուտ-կաղին
կուտակել-կույտ
գծագիր-գիծ
փոշեկուլ-փոշի
բուրավետ-բույր
իջնել-էջք
մամռապատ-մամուռ
Տրված բառերից նոր բառեր կազմիր- ական կամ ային ածանցներով։
Օրինակ՝
մանուկ-մանկական
Լեռն,քաղաք,անձրև,բարեկամ,շուն,անձ,զինվոր,ցամաք,ծնունդ,տուն,անապատ,դև,դյուցազն,ստրուկ,պետ,տոհմ,խորհուրդ։
Լեռնային, քաղաքային, անձրևային, բարեկամական, շնային, անձնական, զինվորական, ցամաքային, ծննդկան, տնային, անապատային, դիվային, դյուցազնական, ստրկական, պետական, տոհմային, խորհրդային
Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»
Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից: