09.11.22.

- Ողջույն սիրելի սեբաստացի։Պատմիր կրթահամալիրում քո սովորորած երգերի ու պարերի մասին։Ներկայացրու դրանց պատմությունը։
Այս դպրոցում սովորելու ընթացքում սովորեցի շատ տարբեր երգեր և պարեր։ Բայց իմ ամենասիրածն է <<Իմ չինարի յարը>> երգը և <<Մոմերով պարը>> ։
Հայերենում տողադարձն ավելի հաճախ կատարվում է վանկատման սկզբունքով, այսինքն՝
- Երկու ձայնավորների միջև գտնվող մեկ բաղաձայնն անցնում է հաջորդ տող, օրինակ՝ ա-շակերտ, նկա-րել, հա-սարակ և այլն։
- Երկու ձայնավորների միջև գտնվող երկու և ավելի բաղաձայններից հաջորդ տող է անցնում միայն մեկը՝ վերջինը, օրինակ՝ կար-դալ, հաղ-թել կանգ-նել, հարց-նել և այլն։
- Երկու և ավելի բաղաձայնների միջև եղած գաղտնավանկը, այսինքն՝ լսվող, բայց չգրվող ը հնչյունը գրվում է միայն տողավերջի ու հաջորդ տողի սկզբի վանկերում, օրինակ՝ հետաքըր-քըրվել, կըն-քահայր, բայց հե-տաքրքրվել, կնքա-հայր։
երկու ձայնավորների միջև եղած երկու և ավելի բաղաձայններից միայն մեկն է անցնում հաջորդ վանկ։Բայց եթե երկորդ բաղաձայնը յ— ն է, նրան նախորդողը կարող է յ- ի հետ անցնել հաջորդ տող (օրինակ ՝ ար-յուն, բայց՝ ա- րյուն)։
Վանկատման ժամանակ և -ով գրվող եվ հնչյունակապակցությունը երկու տառով է արտահայտվում, եթե նրա մեջ մտնող հնչյունները ՝ ե -ն և վ-ն , տարբեր վանկերի կազմում են լինում։ Եթե դրանք նույն վանկի կազմում են , և տառով են արտահայտվում։
Տրված բառերը բոլոր հնարավոր ձևերով տողադարձիր։
Բարեկամաբար,կառավարել,արդուկ,հարավային,հեռախոս, բարձրացնել,անկացնել,հարթեցնել։
Բարե-կամաբար, բարեկա-մաբար, կառա-վարել, կառավա-րել, ար-դուկ, հարա-վային, հարավա-յին, հեռա-խոս, հե-ռախոս, բարձրա-ցնել, բարձրաց-նել, անց-կացնել, անցկաց-նել, հար-թեցնել, հարթեց-նել։
Տառային և վանկատառային հապավումները չեն տողադարձվում, օրինակ՝ ԽՍՀՄ, ԱՊՀ:
Տրված բառերը վանկատիր երկու ձևով։
Անկյուն, մատյան, գոչյուն, գիտություն, սենյակ, Հակոբյան, առյուծ, մատյան, բարդություն։
Անկ-յուն, ան-կյուն, մատ-յան, մա-տյան, գոչ-յուն, գո-չյուն, գիտու-թյուն, գի-տություն, սեն-յակ, սե-նյակ, Հակոբ-յան, Հա-կոբյան, առ-յուծ, մատ-յան, մա-տյան, բարդու-թյուն, բարդութ-յուն։
Համո Սահյան, Հրաշք լիներ։
Փորձիր արտասանել և իքնդ քեզ ձայնագրել։
<<Հրաշք լիներ >> վերնագրով փորձիր ինքնդ երևակայել ․․․
Մի հրաշք լիներ աշխարհում վերանար չարն ու անիրավը։ Աշխարհում վերանար պատերազմն և սպանդագործությունը։ Պատերազմի ընթացքում չթափվեն անմեղ մարդկային արյուն և որբանան երեխաները։ Մի հրաշք լիներ մարդիկ միայն ժպտային ու բարի ու գթասիրտ լինեին միմյանց հանդեպ։ Ինչ էլ որ լինի ես չեմ դադարում հավատալ հրաշքների։