28.11.22 աշխատանք

Ողջույն իմ սիրելիներ։Անցած շաբաթվա ընթացքում մենք ծանոթացանք Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակներին։Պատմեցինք և քննարկեցինք առակների թաքնված իմաստներն ու մտքերը։

Փորձենք ամփոփել։

1.Թվիր և ներկայացրու, թե առակներն ինչ են սովորեցնում։

Առակները լինում են տարբեր և իհարկե առակները շատ իմաստներ կարող են ունենալ։ Օրինակ կարող են սովորեցնել չլինել ինքնասիրահարված, լինել բարի, առատաձեռն։

2.Մարդկային բնավորության որ գծերն են քննադատվում առակներում։

Ժլատությունը, ինքնասիրահարվածությունը, չարսիրտ լինելը։

3․Արդյո՞ք համամիտ ես առակներում ուսուցանվող մտքերի ու խրատների հետ։Հիմնավորիր կարծիքդ։

Այո։ Որովհետև առակները գրվել են տարիներ առաջ բայց իրենց իմաստները նույնիսկ այսօր էլ ճիշտ է ու համահունչ։

4․ Փորձիր մտածել ու ներկայացնել ․ եթե առակագիրները ներկա ժամանակ ստեղծագործեին, մարդկային բնավորության ինչպիսի՞ արատներ կամ առավելություններ կներկայացնեին առակներում։

Երկերեսանությունը, ժլատությունը, սպանդագործությունը։

Տեղադրիր համապատսխան տառերը։

Հայոց լեզվի և այբուբենի մասին այնքան շատ է խոսվել և գրվել, որ ստացվել է մի խառնաշփոթություն, որտեղ դժվար է տարբերել ճիշտը սխալից, պարծենկոտությունը մեծամտությունից, գիտականը անհեթեթությունից: Այս հոդվածի նպատակն է պարզորոշել այդ վիճակը և տալ որոշակիություն:

Ինչպես հայտնի է, որևէ ազգային լեզու շատ սերտ կապված է տվյալ ազգի ծագման և զարգացման հետ: Լեզվի մեջ պահպանվում են ազգի ճշմարիտ պատմությունը և շատ այլ ճշմարտություններ։ Լեզուն անմիջապես կապված է ուղեղի (մտքի) հետ: Այն անմիջապես արտահայտում է մարդու միտքը բանավոր կամ գրավոր տեսքով:

Գրավոր արտահայտվելու համար աննպայման պետք է ունենալ գրային համակարգ (այբուբեն կամ ուրիշ համակարգեր): Այժմ հայտնի է, որ հայերն ունեցել են լեզու շատ վաղուց։ Եվ բանավոր, և գրավոր (աշխարհաբար և գրաբար): Իսկ այբուբենը մեզ տվել է Մեծն ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ 405թ․Բայց որտեղից է վերցրել կամ գտել՝ առայժմ պարզ չէ:

Ժամանակակիցները պնդում են, որ Մաշտոցին Աստված է տվել: Կան պնդողներ, որ Մաշտոցը երկար տարիներ

ճամփորդելով և ուսումնասիրելով շատ այբուբեններ, կարողացել է ստեղծել հայկական այբուբենը: Այս հարցը մինչ օրս պարզված չէ: Բայց անկախ նրանից, թե ինչպես է գտել կամ ստեղծել հայոց այբուբենը, Մեսրոպ Մաշտոցի արարքը (գյուտը) համարվում է շատ մեծ քայլ Հայոց պատմության մեջ: Հայկական այբուբենը շատ մեծ դեր ունեցավ հայ ազգի պահպանման և գոյատևման պարագայում. դա անժխտելի է:

Ընտրիր օտար լեզվով որևէ առակ և փորձիր թարգմանել հայերեն լեզվով։

Когда в товарищах согласья нет,
На лад их дело не пойдет,
И выйдет из него не дело, только мука.
Однажды Лебедь, Рак да Щука
Везти с поклажей воз взялись,
И вместе трое все в него впряглись;
Из кожи лезут вон, а возу все нет ходу!

Поклажа бы для них казалась и легка:
Да Лебедь рвется в облака,
Рак пятится назад, а Щука тянет в воду.
Кто виноват из них, кто прав, — судить не нам;
Да только воз и ныне там.

Երբ ընկերների մեջ համաձայնություն չկա

Իրենց գործը լավ չի լինի և այդ

գործը կդառնա տանջանք։

Մի անգամ կարապը, խեցգետինը և մի գայլաձուկ

ուզեցին բերքով մի սայլ տանել և

երեքով վերցրեցին սայլը ու սկսեցին տանել։

Չարչարվում իսկ սայլը տեղից չի շարժվում։

Բեռրը իրենց համար տանելը հեշտ էր երևում

Իսկ կարապը սայլը վերև է տանում

խեցգետինը հետևը իսկ գայլաձուկը ջուրը։

Ով է մեղավոր ով է ճիշտ մենք չենք դատելու։

Բայց սայլը մինչ մեր օրերս այնտեղ է։

Առակներից ո՞րը շատ սիրեցիր և ինչո՞ւ։

Փորձիր վերնագրել նկարը, նկարագրել տեսարանը։Գուցե հետաքրքիր փոքրիկ պատմություն ստացվի։

Հետաքրքրասեր շունը

Այս նկարում վաղ առավոտյան շունը հետաքրքրությամբ նայում է Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի դպրոցներից մեկին։

29.11.22 աշխատանք

29.11.22

Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ:  Նադեր  Էբրահիմի

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:
–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:

Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը․

Այսքան փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:

Այս տողով բանաստեղծը ուզում է ասել ,որ մարդը կարող է սիրել կարելի է ասել ամբողջ աշխարհը։ Մարդու սիրտը անծայրածիր է։

Երբ հայրիկիս հորեղբայրը  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…

Բանաստեղծը ուզոում է ասել ,որ իր հայրիկի հորեղբայրը իրեն դուր չէր գալիս և այդ հորեղբայրը ավելի շատ էր մտածում իր փողերի մասին քան թե բանաստեղծի մասին։

Գիտեք՝ այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց

Այս տողով բանաստեղծը ուզում է ասի ,որ ինքը չի սիրում վատ մարդկանց։

Տեսա, որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:

Բանաստեղծը ուզում է ասել ,որ այդ մարդիկ չեն բողոքել որ ինքը սիրել է չափից շատ մարդկանց։

Սրտիս մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…

Այս տողով բանաստեղծը ուզում է ասել ,որ ինքը հարգում է զինվորներին գլուխ խոնարհում նրանց առջև։

բ) Ո՞ր մտքերն են արտահայտում  ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։

Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։

Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։

Սիրտը կարող է տեղավորել նաև վատ մարդկանց։

Սրտում կարող է իշխել միայն սերը։

Ես մտածում եմ ,որ գրեթե բոլոր մտքերն էլ ճիշտ էին որովհետև մարդը կարող է սիրել բոլոր մարդկանց բայց ոչ վատ մարդկանց։ Նաև հարոուստ մարդիկ էլ կարող են լինել սրտի մեջ բայց եթե իրենք չարսիրտ չեն։ Ու վերջինը սրտում չի կարող իշխել միայն սերը։

Ինչքանո՞վ է իրական կամ երևակայական պատմվածքը:

Այս պատմվածքը գրել են շատ տարիներ առաջ ,բայց այս պատմվածքի միտքն մինչև մեր օրերս էլ ճիշտ է։

2.Ավելորդ բառերը գտիր և նախադասություններից հանիր։

Էլի դարձյալ այդ մսսին ես խոսում։

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի ։

Դու արդեն հե՞տ ես վերադարձել;

Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք։

Կրկին անգամ ասում եմ քեզ։

Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի։

Քեզ մի հատ մարդ էր հարցնում։

Կարելի է մի հատ զանգել։

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային։

Ավելորդ բառերն են․՝Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցին, ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի, կարելի է մի հատ զանգել։

  1. Առածները լրացրու ընդգծված բառերի հականիշներով։

Չկա չարիք առանց բարիք։

Ջրի բերածը ջուրը կտանի։

Տերովին տերնա պահել, անտերին գայլն է կերել։

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց ես հելնելու։

Ինչքան գետնի երեսն է ,յոթ էնքան գետնի տակն է։

  1. Գտիր տրված բառերի նույնարմատ հականիշները։

Օրինակ ՝ կարևոր -անկարևոր։

Գեղեցիկ,հաճելի, մարդկային,գիտուն,դուրեկան,ուշադիր արժանի,թևավոր ախորժելի,գունեղ,բնական ,խելոք,կարևոր,լուրջ,անամպ,տեղյակ լո

Տգեղ,տհաճ, անմարդկային,անգիտուն,անդուր,անուշադիր անարժան,անթև,անախորժ,անգույն,անբնական ,անխելք,անկարևոր,անլուրջ,ամպոտ,անտեղյակ։