Վառելանյութ։Վառելանյութի տեսակները

  1. Ի՞նչ է վառելանյութը։

Այն հեշտ բռնկվող նյութը որի այրվելու ժամանակ թափվում է ջերմություն կոչվում է վառելանյութ։

  1. Բնապահպանակ տեսակետից վառելիքի ո՞ր տեսակներն են ավելի առավել նախընտրելի։

Գազային։ Որովհետև այդ վառելանյութի այրվելու ժամանակ չեն թափվում մեծ քանակի թափոններ։

  1. Հիմնականում ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման արդյունքում։

Ածխաթթու գազ կամ շմոլի գազ օդի մեծ քանակի դեպքում։

Այրում։ Հրդեհի հանգցնելը թեման։

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է այրումը։ Ի՞նչով է ուղեկցվում այն։

Այրումը դա քիմիական ռեակցիա է և ուղեկցվում է այն բարձր աստիճանով, ածխաթթու գազի առաջանալով և այլն։

  1. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Ամենակարեվոր այրման առաջացման պայմանը դա օթն է։

  1. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Կարելի է լցնել ջուր իսկ եթե հրդեհը է էլեկտրատեխնիկայի վրա է կարելի է լցնել ավազ, հող կամ օգտագործել կրակմարիչ։

  1. Ի՞նչպես կվարվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք։

Արագ դուրս կգնամ բնակարանից և կզանգեմ 1-01։

Քայքայման և միացման ռեակցիաները 

  1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։

Երբ մի նյութ քայքայվում է և առաջանում է նոր բարդ կամ պարզ նյութ։

  1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։

Երբ երկու նյութ միանում են իրար առաջացնելով նոր նյութ։

  1. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։

Քայքայման։ Ջուրը քայքայվում է առաջացնելով ջրածին և թթվածին։

  1. Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։

ա) C+O2 =CO2  բ)CH4=H2+C

գ)H2+S=H2S դ) FeS=Fe+S

Նյութերի փոխակերպումը. Ֆիզիկական և քիմիական երևույթներ և քիմիական ռեակցիաներ։ Դրանց ընթանալու պայմանները

նյութերի փոխակերպումը.Ֆիզիկական և քիմիական երևույթներ։

Տնային աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ինչպիսի՞ երևույթ է մոմի այրվելը։

Ֆիզիկական։ Որովհետև մոմի այրվելու ժամանակ ոչ մի նոր նյութ չի առաջանում այլ մոմը պինդ վիճակից դառնում է հեղուկ վիճակ։

  1. Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։

Լուսային, ձայնային, մագնիսական և էլեկտրական։

  1. Արևի լուսավորելը,գիշերային երկնքում աստղերի առկայծումը ,կայծակի բռնկումներով երկնքի լուսավորվելը ,այսպիսի երևույթները ի՞նչպես են անվանում։

Լույսային։ Որովհետև օրինակ կայծակի բռնկումները լույս են արձակում։

Սեպտեմբերի 12֊17։ Բնագիտություն առարկա։

Տնային առաջադրանք։

  1. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։

Փայտի վարվելը։ Փայտի վարվելու ժամանակ առաջանում է ածխաթթու գազ, մոխիր և նույնիսկ ջուր։

  1. Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։

Այո։ Լւսասինթեզի ժամանակ առաջանում է օդ։

  1. Նյութերին ի՞նչ կարևոր պայման է պետք միմյամց հետ փոխազդելու համար։

Նյութերի փոխազդելու կարևոր պայման է հալվելը։

Ուսումնական ամառ։ Բնագիտություն

Ուսումնական ամառ նախագիծ

Ժամկետը՝   հուլիս, օգոստոս

Մասնակիցներ՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակը և խնդիրները

Ուսումնական ամառ նախագծի նպատակն է սովորողները  երկագործական աշխատանքերի մասնակից լինեն  (բերքահավաք, խոտհունձ ):
Սովորողները օգնեն  ծնողներին, տատիկին, պապիկին բակային աշխատանքներ կատարելիս,  բերքահավաք  իրականացնելիս, չրեր պատրաստելիս:
Եթե սովորողները գտնվում են գյուղում, ի՞նչ գյուղատնտեսական աշխատանքներ են  կատարում, կարող են նկարագրել, որպեսզի իրենց ընկերներն էլ տեղեկանան իրենց կատարած աշխատանքների մասին:

Նախագծի ընթացքը  ընտանեկան դպրոցում

Երկրագործական աշխատանքներ և միջավայրի խնամք իրականացնել:
Նախագծի ընթացքը նկարագրել պատումի, տեսանյութի տեսքով և աշխատանքներ հրապարակել բլոգում:

Աշխատանքներդ ուղարկիր  իմ էլեկտրոնային հասցեին՝ anjelableyan@mskh.am:

Մաղթում եմ երջանիկ ուսումնական ամառ

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում (փետրվար-մայիս)

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում (փետրվար-մայիս)

1. Սովորողները բլոգներում պատմում-ներկայացնում են բնագիտության ուսումնական 3-րդ շրջանի նախագծերի մասին և տեղադրում բնագիտության բաժնի հղումը:

Չրերի օգտակար հատկությունները. Նախագիծ

Այս նախագծում մենք հավաքեցինք փաստեր որևէ չրի մասին և դրեցինք մեր բլոգներում։

Ջրի շարժումն օվկիանոսում, օվկիանոսային հոսանքներ

Այս նախագծով մենք իմացանք ջրի շարժման տեսակների մասին։

Լճեր և ջրամբարներ

Այս նախագծով մենք իմացանք լճերի տարբերությունը և իմացանք ինչ է իրենից ներկայացնում ջրամբարը։

Գետեր

Այս նախագծով մենք ավելի շատ ինֆորմացիա իմացանք գետերի մասին։

Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ, արտեզյան ջրեր

Այս նախագծով մենք իմացանք ինչ է իրենից ներկայացնում ստորերկրյա ջրերը և ջերմուկը։

Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը։

Այս նախագծով մենք իմացանք քաղցրահամ ջրի խնդիրի մասին։

Մասուրի օգտակարությունը։

Այս նախագծի համար մենք տեղեկություններ հավաքեցինք մեր բակում կամ մեր ընտրած բույսի պտուղի մասին և դրեցինք մեր բլոգներում։

Քամի: Քամու տեսակները

Այս նախագծով մենք իմացանք քամու տեսակների մասին և ոնց է առաջանում քամին։

Մթնոլորտի խոնավությունը: Մառախուղ և ամպեր

Այս նախագծով մենք իմացանք մառախուղի և ամպերի առաջացումը։

Կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները

Այս նախագծով մենք իմացանք բոլոր կենդանինների հատկությունները։

Օրգանիզմների փոխադարձ կապը և հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին

Այս նախագծով մենք իմացանք կենդանինների հարմարվածությունը իրենց շրջակա միջավայրում։

2. Մեր ուսումնասիրած ուսումնական նյութերից, ո՞րն էր ավելի հետաքրքիր և որը՞ դուր եկավ քեզ:

Օրգանիզմների փոխադարձ կապը և հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին

Չրերի օգտակար հատկությունները. Նախագիծ

Մասուրի օգտակարությունը։

3. Գործնական պարապմունքներից, որի՞ն ես մասնակցել և ի՞նչ ես սովորել։

Ցավոք սրտի ես չեմ մասնակցել ոչ մի գործնական պարապմունքների այս շրջանում։

4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո ընտանիքում, բակում և շրջապատում։

Այս շրջանի ընթացքում և սկսեցի ավելի լավ փորձել սովորել նյութերը։ Դրա համար ես շատ նոր փաստեր իմացա և կարող եմ ընկերներիս կամ իմ ընտանիքի անդամներին պատմել։

Օրգանիզմների փոխադարձ կապը և հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին

Օրգանիզմների փոխադարձ կապը և հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին

Հարցեր և առաջադրանքներ

  • Շրջակա միջավայրի պայմաններին հարմարվելու՝ կենդանի օրգա­նիզմների ի՞նչ հարմարանքներ կան: Բերեք օրինակներ:

Ծովափիղ

Ծովափիղը ապրում է Բարենցի ծովում, Սպիտակ ծովի հյուսիսային մասը, Բարենցի ծովի հարավարևելյան մասը և Կարա ծովերի մոտ։ Ծովափղի կաշին շատ կնճռոտ ու հաստ է և ճարպի հաստությունը պարանոցի և ուսերի վրա կարող է լինել մինչև 15սմ իսկ մաշկի հաստությունը մինչև 10սմ։ Դա օգնում է սարը կլիմայի և գիշատիչ կենդանիններից պաշտպանվելու համար։

  • Ինչպիսի՞ն է կենդանի օրգանիզմների հարմարվածությունը: Ինչ­պե՞ս հասկանալ այն, որ նրանց հարմարվածությունը հարաբերա­կան է:

Վերացնենք կենդանի կամ բույս։ Եթե առանց կենդանու բույսը կամ կենդանին սկսի վերանալ դա նշանակում է որ դրանց համարվուծությունը հարաբերական է։

  • Դիտեք շրջապատի բույսերի և կենդանիների փոփոխությունները՝ շրջակա միջավայրի պայմաններից կախված: Փորձեք ներկայաց­նել բույսերի և կենդանիների սեզոնային փոփոխությունների ժամ­կետները:

Օրինակ ծիրանի ծառերը ծաղկում են գարնանը իսկ հունիսի վերջին սկսվում է ծիրանի սեզոնը։

  • Եթե շրջապատում տեսել եք բարդի, թխկի և սզնի, ապա փորձեք հիշել, թե ե՞րբ և ի՞նչ հերթականությամբ են դրանք ծաղկում:

Թխկի ծառերը ծաղկում են ձմռան վերջում։

Կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները

Կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան:

Օրինակ մեծանալ և զարգանալը։

  1. Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը:

Իրենց մեջ փոփոխությունները։

  1. Ի՞նչ է էկոլոգիան:

Շրջակա միջավայրի ուսումնասիրությունը։

  1. Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջա­վայրի պայմանների ազդեցության օրինակներ:

Օրինակ եթե ջերմաստիճանը բարձրանա կարող են ծագել անտառային հրդեհներ և դրանց պատճառով կարող են կենդանիներ մահանալ։

Մթնոլորտի խոնավությունը: Մառախուղ և ամպեր

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլորշիներով հագեցած:

Երբ ջերմությունը էլ թույլ չի տալիս գոլորշի առաջանա։

  1. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:

Դա ցույց է տալիս օդի խոնավությունը։

  1. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:

Ինչքան չոր կամ խոնավ է օդը։

  1. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:

Այդ խոնավաչափի մեջ կա մազ և երբ օդը չորանում է այդ մազը կարճանում ,իսկ երբ օդը խոնավ է հակարակը աճում։

  1. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:

Հեռավորությունը։ Ամպերը առաջանում են մթնոլորտում ,իսկ մառախուղը երկրի մակերևույթի մոտ:

  1. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:

Կույտավոր, շերտավոր, փետրավոր։

Քամի: Քամու տեսակները

Քամի: Քամու տեսակները

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:

Երբ տաք օդը հասնում է սառը օդին կամ հակառակը։

  1. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:

Բրիզները, լեռնահովտային քամիները, մուսսոններ, պասսատներ։ Իսկ Հայաստանի համար լեռնահովտային քամիներն են Արարատ լեռում։

  1. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:

Բրիզները փոխում են իրենց ուղղությունը օրվա ընթացքում ,իսկ մուսոնները տարվա ընթացքում։

  1. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:

Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր: