Հրազդան գետ

Մայիս 30-հունիս 8

Հրազդան գետ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ Հրազդան գետի մասին։ Փորցիր գրել նաև գետի բնապահպանական, էկոլոգիական խնդիրների մասին։

Հրազդան գետը սկիզբ է առնում Սևանա լճից ,իսկ Հրազդան գետից էլ սկիզբ են առնում մոտ 340 գետակներ։ Այս գետի երկարությունը 141կմ է ,իսկ մակերեսը 2650կմ2 Սևանա լիճը հաշվի չառած։ Այս գետի հետ կապված շատ խիստ էկոլոգիական խնդիր կա։ Այս գետի մոտ կա մաքրման կայան ,որը իրականացնում է մեխանիկական մաքրում և նույնիսկ անհայտ է թե ինչ որակի: Այդ կայանի կեղտաջրերը լցվում են այս գետը։ Բայց դա միակ բանը չէ ,որը կեղտոտում է գետը։ Նաև այս գետի մոտ կան կաշվի, սպունգերի և այլ արտադրության համար ցեխեր։ Այս գետի կեղտոտության պատճառով արագիլների փետուրները սև են և յուղի մեջ կորած են։ Նաև արագիլները այս գետում որսում են և դրա պատճառով վարակվում են։

Տեղեկությունները այս տեղից և այս տեղից եմ վերցրել։

Երևան քաղաքի ձիարձանները

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԸ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ հետևյալ ձիարձանների մասին։
  •  «Սասունցի Դավիթ»

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Այս տոնի համար որոշվեց կայարանամերձ հրապարակում ստեղծել այդ էպոսի հերոսի քանդակը։ Այս արձանի հեղինակի անունը Երվանդ Քոչարը ,ով այս արձանը կառուցեց 18 օրում։ Այս արձանը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից։

1941 թվականին Քոչարին ձերբակալեցին և դրանից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին մեղադրել են ,որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա…», և դա նույն էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց և Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատեցին։ 1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը։

  • «Վարդան Մամիկոնյան»

Վարդան Մամիկոնյանի արձանը տեղադրված է Երևանի Օղակաձև զբոսայգում Վարդանանց և Խանջյան փողոցներիի մեջտեղ և գտնվում այնտեղ 1975 թվականից։ Կառուցված է հուշարձանը կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից։

  • «Հայկ Բժշկյանց» /«Գայ»/

Հայկ Բժշկյանցի հուշարձանը գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց և տեղադրված է այնտեղ 1977 թվականից։ Այս արձանի հեղինակներն են քանդակագործ Սուրեն Նազարյանը և ճարտարապետ Սարգիս Գուրզադյանը։ Հուշարձանը կառուցված է միայն բրոնզից։ Այս արձանը աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։

  • «Անդրանիկ Օզանյան»

Անդրանիկ Օզանյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում և տեղադրված է այնտեղ 2002 թվականից։ Այս արձանի հեղինակը Արա Շիրազն է։ Կառուցված է հուշարձանը բրոնզից և բազալտից։ Այս արձանի երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները։ Բայց սա միակ Անդրանիկի արձանը չէ։ Այս արձանը երկրորդ արձանն է, իսկ առաջին էլ տեղադրվել է 1999 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում։ Նաև Անդրանիկին նվիրված արձաններ կան Ուջանում, Ոսկեվանում, Նավուրում, Գյումրիումում, Արտենիում և Անգեղակոթում։

  • «Մարշալ Բաղրամյան»

Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում Մարշալ Բաղրամյան պողոտայում Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց և տեղադրված է այնտեղ 1995 թվականից մայիսի 8-ից։ Այս արձանի հեղինակներն են են ճարտարապետ Էդուարդ Արևշատյանը և քանդակագործ Նորայր Կարգանյանը։ Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից։

Դավիթ Անհաղթ

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Տեսանյութից տեղեկություններ դուրս հանիր Դավիթ Անհաղթի մասին։

Ես տեղեկացա ,որ Դավիթ Անհաղթը ծնվել է 472 թվականին Տարոն գավառի Ներքին գյուղում ,իսկ մահացել է Հավպատիվ վանքում։ Այնուհետև ստացել է կրթությունը Ալեքսանդրիայում և ոչ միայն սովորել է այլ նաև դասավանդել է և ղեկավարել է Ալեքսանդրիայի փիլիսոփայական դպրոցը։ Նա եղել է փիլիսոփա, Հունական դպրոցի գործիչ։ Նա գրել է վերլուծություններ հիմնվելով Արիստոտելի ստեղծագործությունների և փիլիսոփակայական հայացքների վրա։

  • Դավիթ Անհաղթի անունը կրող ինչ վայրեր կան Երեւանում։

Տեսանյութը՝

Տիգրան Մեծ․ Երևանի փողոցներում

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ․ Երեւանի փողոցներում

Առաջադրանք

  • Տեսանյութից դուրս հանիր տեղեկություններ Տիգրան Մեծ արքայի մասին

Երևանում կա Տիգրան Մեծ անվան փողոց, Տիգրան Մեծը իր տարածքները զիճել է բայց Հայաստանը չի փոքրացել, ավելի է սկսել մեծանալ։ Տիգրան Մեծի տարածքը եղել է 3.000.000 կմ նշանակում է որ մենք 5 անգամ ավելի մեծ էինք այսօրվա Ուկրաինայից

Տեսանյութը՝

«Ուսումնական գարուն» նախագիծ Հայրենագիտություն

Պատումի ձևով՝ (տեղեկություններ զնոսայգու կամ պուրակի անվան ծագման, գտնվելու վայրի մասին)՝ անպայման լուսանկարներով

Հաղթանակ զբոսայգի

Այս զբոսայգու կառուցոումը սկսվեց 1930 թվականին։ Այս անվանումը նա ստացավ ոչ միանգամից։ Իր առաջին անվանումը եղել է «Քաղաքային այգի Արաբկիրում» բայց Հայրենական մեծ պատերազմից հետո այս զբոսայգու անունը դարձավ «Հաղթանակ» այգի։ Հաղթանակ այգում հիմա Մայր Հայաստանի արձանն է ,բայց 1950 թվականին դրա տեղը դրված էր Ստալինի պղնձե արձանը ,որի հեղինակը Ռաֆայել Իսրայելյանն է։ Բայց 1962 թվականին այն ապամոնտաժվել է և 5 տարի հետո դրվեց Արա Հարությունյանի Մայր Հայաստան արձանը։ Նաև 1950 բացվել է զբոսայգու հուշահամալիրը, որտեղ 1970 թվականին բացվել է Հայրենական Մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարանը ,բայց հետո 1995 թվականին անվանվել է «Մայր Հայաստան» զինվորական թանգարան և անցել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։

Ինֆորմացիան գտա այս տեղից

ՈՒՐԱՐՏՈՒ.ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ։ ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ. ԷՐԵԲՈՒՆԻ։

ՄԱՐՏ 7-11

ՈՒՐԱՐՏՈՒ.ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ. ԷՐԵԲՈՒՆԻ

Մ. թ. ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:

Թագավորության Արգիշտի Առաջին արքան կառուցեց Էրեբունի բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը համարվում է Երեւանի ծննդյան վկայականը։ Առձանագրության մեջ Արգիշտի թագավորհ վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:
Դարերի ընթացքում մեծ է եղել քաղաքի դերը Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: Առևտրի այդ մեծ կենտրոնով էին անցնում քարավանային բազմաթիվ ճանապարհներ:  Հնագիտական պեղումները վկայում են, որ Էրեբունին վարչական խոշոր կենտրոն էր` ամենահզորը Արարատյան դաշտում
Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի ասպատակությունները, բայց ժողովուրդը շարունակում էր արարել` դիմակայելով բոլոր արհավիրքները: Զուգահեռաբար ստեղծվել է քաղաքակրթություն` արժեքավոր մշակույթով ու գիտությամբ:

Continue reading “ՈՒՐԱՐՏՈՒ.ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ։ ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ. ԷՐԵԲՈՒՆԻ։”

Արարատ 

Մուտք գործիր հետեւյալ հղմամբ՝ Արարատ և դուրս հանիր մարզի վերաբերյալ փաստեր ( 10 փաստից ոչ պակաս)\

1 փաստ

Մարզը անվանվել է բիբլիական Արարատ լեռան անունով:

2 փաստ

Արարատը սուրբ լեռ է ոչ միայն հայերի, այլև աշխարհի քրիստոնյաների համար։ Այս լեռան վրա է իջևանել Նոյ նահապետի տապանը ջրհեղեղի ժամանակ: 

3 փաստ

Արարատի մարզը հայտնի է «Խոսրովի անտառ» պետական ​​արգելոցով՝ որը տարածվում է մինչև Գեղամա լեռնաշղթա:  

4 փաստ

Հայաստանում գինեգործության մշակույթը զարգացել է հնագույն ժամանակներից, սակայն հայկական հայտնի կոնյակի պատմությունը սկսվել է 19-րդ դարի վերջին: Արարատյան հողում էր, որ առատ բնության ու ստեղծագործական էներգիայի միությունը տվեց լավագույն ըմպելիքը, որը հայտնի դարձավ ոչ միայն այս տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում:

 Այսօր լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակը համարվում է Հայաստանի խորհրդանիշներից մեկը:


5 փաստ

Արարատ անվանումն է կրում նաև Հայկական բարձրավանդակի խոշորագույն շրջաններից մեկը՝ Արարատի հարթավայրը: Այս շրջանը հայտնի է եղել հայոց պատմության ընթացքում՝ «Որդան կարմիր» կոչվող ներկով:  Հունական և հռոմեական շատ աղբյուրներում Հայաստանից արտահանվող ներկը հիշատակվում էր որպես այդ ժամանակաշրջանի լավագույն կարմիր ներկը:

6 փաստ


Արտաշատ քաղաքը գտնվում է Արարատյան հարթավայրում, Արաքս գետի ափին։

Արտաշատը Հայաստանի ամենահին քաղաքներից է: Մոտ չորս տասնամյակ քաղաքը եղել է հին Հայաստանի մայրաքաղաքը: Այն հիմնվել է մ.թ.ա. 176 թվականին Արտաշես Ա արքայի կողմից և հայտնի է եղել որպես «Ոստան Հայոց» կամ «թագավորանիստ քաղաք»:

7 փաստ

Արտաշատի ամենահայտնի վայրերից մեկը Արտաշատի լիճն է: Բնակիչները սիրում են այս լիճը և հավանաբար կհրավիրեն ձեզ այստեղ զբոսանքի:

8 փաստ

ամենագեղեցիկ շինությունը Արտաշատում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին է, որը կառուցվել է 2015 թվականին: Մինչ այդ քաղաքում եկեղեցի չկար, փոխարենը մի փոքրիկ մատուռ էր, որը մինչ այսօր էլ տեղացիների սիրված վայրերից է:

9 փաստ

Արտաշատում գործում է մշակույթի պալատ, Շառլ Ազնավուրի անվան արվեստի կենտրոնը, Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը (որը պարբերաբար ներկայացնում է մի շարք հայկական և միջազգային, դասական և ժամանակակից գործեր), և Օհան Չուբարյանի անվան հանրային գրադարանը՝ բացված 1948 թվականին:

10 փաստ

Արարատը Հին Հայաստանի ամենաբարձր լեռն է․ բարձր գագաթը 5165 մ է, իսկ փոքր գագաթի՝ Սիսի բարձրությունը 3925 մ է: 

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում։ Հայրնագիտություն։