Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:

Որ երկու ամենա մեծ կայմերը կապեն ձկան ծնոտներից։

 3.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:

Որ էլ ոչ մեկին կուլ չտա։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։

Պատմողական։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Հարցական։

Կողմնացույց ունեինք։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։

Ձուկը բացեց բերանը ու ջուրը ոնց որ գետ լցվեց ձկան բերանը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

լողալ-

հանգստանալ-

խաղալ-

զրուցել-

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։

տասը հազարի։

երկու։

Երկու հարյուր։

  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ինչպիսի հարցին պատասխանող բառեր։

գեղեցիկ ձուկ

ուժեղ նավ

Գեղեցիկ ճանապարհորդ

կապույտ ծով

  • Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։

Քաջ – խիզախ

հսկա – Բարձրահասակ

նորից – Դարձյալ

այժմ – հիմա

  • Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։

խաղաղ – հուզված

չոր – թաց

դուրս – ներս

հանգիստ – անհանգիստ

Ճամբարային երկու շաբաթվա մասին պատում

ճամբարային երկու շաբաթվա  մասին պատում

Այս երկու շաբաթ շատ հետաքրքիր էին։ Մենք կարդացինք շատ սիրուն հեքիաթներ ու կատարեցինք շատ հետաքրքիր նյութեր նաև կրկնեցինք շատ բաներ և գնացինք մուլտֆիլմ դիտելու։

Երրորդ ոսումնական շրջանի ամփոփում

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում՝ Ուսումնական 3-րդ շրջանի՝ փետրվար-մայիս, ամփոփում-հաշվետվություն։

Ես մասնաքցեծի

Պատրանք, Իմ երգը, Երկու սև ամպ, իմ երգը, պատրանք, շատ սիրուն ու հետաքրիր բանաստեղծություններ էին ու երգեր։ Այս նախագծերով մենք հարստրացրեցինք մեր բարապաշարը։

Փոքրիկ իշխանը հատված 1, Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2), երկիր որտեղ ոչ մի սուր բան չկա, եղեգնուհին, Քեֆ անողին քեֆ չի պակսիլ, Սուտասանը, Չախչախ թագավորը շատ լավ հեքիաթներ էին որտեղ մենք նաև զարգացրեցինք մեր բառապաշարը և ստեղծագործական միտքը։

Ծիտիկն ու նռնենին

  1. Երևակայական պատմության հորինում՝ հորինիր մի այնպիսի պատմություն, որ կարդացողները զարմանան․․․
  2. Մի մարդ կար ով շատ աղքատ էր։ Փողոցում նստած՝ առանց փողի, առանց աշխատանքի։ Իր հացն էր ուտում ու մի ծիտիկ եկավ ու ասաց,-
  3. —Խնդրում եմ քո հացը տուր ես էլ ուտեմ, շատ սոված եմ։
  4. —Ծիտիկ, սա իմ վերջին հացն է, սովից կմեռնեմ եթե չուտեմ։
  5. —Եթե քո հացը տաս՝ ես քեզ լավություն կանեմ։
  6. Մտածեց ,որ կարող է իրականում լավություն անի ու հացը տվեց մի քիչ կերավ մի քիչ թողեց ու ծիտիկը թռավ։
    Շատ թե քիչ Աստված գիտի մի տան մոտ հասավ ու պատուհանը թակեց ու մի մարդ դուրս եկավ, ու ասաց
    ,-
  7. —Ինչ՞ ես ուզում
  8. —Այս կտոր հացը վերցրու, մի քիչ փող տուր գնամ։
  9. Այդ մարդը չէր ուզում տալ իր փողը սովորական հացի համար ,բայց հասկացավ ,որ այս ծիտիկը հաստատ լավություն կանի այդ փողով ու տվեց փողը ու այդ կտոր հացը վերցրեց։ Ծիտիկը թռավ շատ թե քիչ Աստված գիտի մի բանջարանոցի հասավ։ Ծիտիկը մտավ բանջարանոցը ու ասաց,-
  10. —Մի հատ նուռ կտաք՞
  11. Ու ցույց տվեց ինչքան փող ունի
  12. —Լավ կտամ, տուր փողը։
  13. Մի հատ նուռ տվեց ու ծիտիկը փողը տվեց, թռավ։
  14. Մի տեղ տեսավ իր կտուցով բացեց նուռը ու վերցրեց կորիզները, տնկեց։
  15. Անցան ամիսներ և նռնենին աճեց։ Գնաց այդ աղքատի մոտ ու ասաց,-
  16. —Այ՜ ապեր հիշում՞ էս դու ինձ հաց տվիր
  17. —Հա հիշում եմ ու ինչ՞
    —Արի իմ հետևից կտեսնես։
  18. Գնացին նռնենու մոտ ու ծիտիկը ասաց,-
  19. —Դե վերցրու այս նռները ու գնա վաճառի
  20. Շնորհակալություն
  21. —Դու ինձ լավություն արեցիր, ես ել քեզ կանեմ։
  22. Այդ մարդը նռնենիները վաճառեց ու հարստացավ։
    Երկնքից ընկավ երեք խնձոր՝ մեկը՝ լսողին, մեկը՝ պատմողին, մեկը՝ ծիտիկին։