03.10.2022 աշխատանք

Մայրենի լեզվի բառապաշարը լինում է ակտիվ և պասիվ: Ակտիվ բառապաշարում ապրում են այն բառերը, որոնք օգտագործվում են մեր կողմից մեր առօրյայում : Իսկ պասիվ բառապաշարում ապրում են այն բառերը, որոնք լսում կամ կարդում ենք, բայց չենք կիրառում կամ շատ քիչ ենք օգտագործում մեր առօրյա կյանքում: Կան բազմաթիվ բառեր որոնք պարբերաբար օգտագործվում են թե’ գրելուց և թե’ խոսելիս: Այսպիսի բառերը մեր ակտիվ բառապաշարն են կազմում, իսկ այն բառերը որոնք մենք լսում ենք հեռուստացույցով կամ մեկ այլ վայրում և չենք կիրառում այն, համարվում է պասիվ բառապաշար:

  1. Գրել ակտիվ և պասիվ բառապաշարներում ապրող բառեր․

Ակտիվ

Բարև, հաջող, ինչ, ասել, վերկենալ։

Պասիվ

էլեկտրաէներգիա, կարք, մարդ, խոտհնձիչ, սկավառակ,։

  1. Галка и птицы Басня Эзопа

  1. Зевс пожелал назначить птицам царя и объявил день, чтобы все явились к нему. А галка, зная, какая она некрасивая, стала ходить и подбирать птичьи перья, украшая ими себя. Настал день, и она, разубранная, предстала пред Зевсом. Зевс за эту красоту уже хотел её выбрать царём, но птицы, вознегодовав, обступили её, каждая вырывая своё перо; и тогда, голая, она снова оказалась простой галкой.Так и у людей должники, пользуясь чужими средствами, достигают видного положения, но, отдав чужое, остаются такими же, как были.

Զեվսը ուզեց թռչունների թագավոր ընտրել և մի օր ասաց, որ ամեն մեկը գա իր մոտ։ Արջնագռավը իմանալով որ ինքը սիրուն չի սկսեց քայլել և գտնել թռչունների փետուրներ զարդարելով իրեն և երբ եկավ օրը սիրուն արջնագռավը եկավ Զեվսի մոտ։ Զեվսը նայեց այդ սիրունուցյան և արդեն ուզում էր իրեն ընտրել բայց թռչունները զայրացած եկան իր մոտ և սկսեցին հանել ամեն մեկը իր փետուրը և այդպես մերկ նա նորից դարձավ սովորական արջնագռավ։ Այդպես էլ մարդկանց մոտ է՝ պարտապան մարդիկ օգտվում էն ուրիշների իրերով և ստանում էն լավ արդյունք, բայց վերադարձնելով ուրիշներին է նրանք դառնում էն նույնը ինչպես նախկինում էին։

  1. Источник: https://pritchi.ru/id_5230

3. Տեղադրել համապատասխան բառը:

Բար, բառ, կրունկ, կռունկ, համար, համառ :

Կռունկների երամը թռչում էր տաք երկրներ:

Քեզ համար մի նվեր եմ պատրաստել:

Աղջկա կոշիկի կրունկը կոտրվեց:

Այդ համառ տղային համոզելը դժվար է:

Օտար քաղաքում ականջիս հայերեն բառ հասան:

Այդ ծառն այլևս բար չի տալիս:

30.09.2022 օրվա առաջադրանքները

Լրացնել բաց թողնված տառերը դ կամ թ:

Ըդհանուր, ընթացք, ժողովուրդ,  որդի, օթևան, բերդաքաղաք, գաղթական, , շփոթվել, շքերթ, որդ(ճիճու), որթ (խաղողի թուփ), սփրդնել,  արթնանալ, խաղաթուղթ, խենթանալ, ծաղկազարդ, հարթավայր:

Լրացնել բաց թողնված տառերը: (է կամ ե)

երգ, էակ, ամենաէական, բարեկամ, էներգիա, վրաերթ, երես, էիր, էջահամար, որևէ, մանրէ, էինք,վերելք,գետեզր,կիսաեփ,լայնէկրան,վայրէջք, երանգ, եզր:

Լրացնել բաց թողնված տառերը: (օ կամ ո)

Բոլոր,որոշակի,ողկույզ,ամենօրյա,երրորդ,ամենօրյա,ողջ,հանրօգուտ,ոսկեզօծ,վեհորեն.,օրեցոր,

մեղմորեն,օգտակար,օրինակելի,նրբաոճ,բարձրորակ,մեղմորոր,անօդ,կեսօր,ոսկեօղ,վատորակ,ոսի,

օդաչու, որակ,արագորեն, օրացույց, օդապարիկ,անօրեն,ամանոր, որոշում:

2. Թարգմանել Եզոպոսի հետևյալ առակները․

Зевс и черепаха

Басня Эзопа

Зевс справлял свадьбу и для всех животных выставил угощение. Не пришла одна лишь черепаха. Не понимая, в чём дело, на следующий день спросил её Зевс, почему она одна не пришла на пир.

— Свой дом — лучший дом, — ответила черепаха.

Рассердился на неё Зевс и заставил её повсюду носить на себе собственный дом.

Так многим людям приятнее жить скромно у себя, чем богато у чужих.

Զեվսը հարսանիքն էր անում և ամեն մի կենդանու համար դրեց ուտելիք։ Միայն մի կրիա չեկավ։ Չհասկանալով ինչ է պատահել հաջորդ օրը Զեվսը հարցրեց կրիային ,թե ինչու չեկավ խնջույքին։

—Քո տունը ամենալավ տուն է։ Ասաց կրիան

Ջղայնացավ Զեվսը և հրամայեց իրեն ամեն տեղ կրել տունը իր վրա։ Այդպես ամեն մարդուն ավելի հարմար է ապրել իր մոտ աղքատ քան թե հարուստ ուրիշների մոտ։


Источник: https://pritchi.ru/id_5232

Комар и бык

Басня Эзопа

Комар уселся на рога быка и долго там сидел, а потом, собираясь взлетать, спросил быка:

— Может быть не улетать мне?

Бык ему в ответ:

— Любезный, и как ты прилетел, я не заметил, и как ты улетишь, я не замечу

Մոծակը կանգնեց ցուլի կոտոշի վրա և մի քիչ նստելուց հետո ուզում էր արդեն թռչել հարցրեց ցուլին։

—Իսկ եթե չթռնեմ գնամ։

Ցուլը իրեն ասաց։

—Սիրելի ինչպես դու թռար իմ մոտ ես չտեսա և այնպես ինչպես դու կթռնես կգնաս ես չեմ տեսնելու։
Источник: https://pritchi.ru/id_61310090

29.09.2022 աշխատան

29.09.2022

  1. Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
    Նվագել (ջութակի վրա, ջութակ),

Նվագել ջութակ։

  1. կռվել (թշնամու դեմ, հետ)

Կռվել թշնամու դեմ։

  1. վերաբերել (հարցին, հարցի մասին)

Վերաբերել հարցին։

  1. վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ),

Վատ վերաբերվել ընկերոջ հետ։

  1. անհանգստանալ (կատարվածով, կատարվածից),

Անհանգստանալ կատարվածից։

  1. մասնակցել (մրցույթին, մրցույթում),

Մասնակցել մրցույթին։

  1. հաղթել (մրցույթում, մրցույթին),

Հաղթել մրցույթում։

  1. կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա),

Կասկածել ընկերոջը։

  1. համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ)

Համաձայն լինել առաջարկին։

2. Գրել դարձվածքների բացատրությունը

Իրար սրտից ջուր խմել – իրար հաճելի վարմունք ունենալ
Հազար մաղով անցկացրած – փորձված, ստուգված
Հիվանդի համար ջուր բերող – օգնող
Գլխին կրակ թափել – բարկությունը զեղել
Կանաչ-կարմիրը կապել – պսակել
Կոպեկի համար մեռած – ագահ, ժլատ
Ուրիշի բնում ձու ածել – օգուտը ուրիշին տալ
Ոտքի կոխան դարձնել – ոչնչացնել, գետնին հավասարեցնել
Փուշը մատից հանել – մեկին որևէ բանով օգնել
Գրքի մի երեսը կարդալ – հարցին միակողմանիորեն մոտենալ

3.<<Ես սիրում եմ իմ ծննդավայրը>> վերնագրով գրել պատմություն՝ փորձելով օգտագործել դարձվածքներ։

Ես սիրում եմ իմ ծննդավայրը։ Այն շատ հարուստ պատմություն ունի հղկված լեզու։ Իմ ծննդավայրւմ կան շատ գեղատեսիլ տեսարժան վայրեր որոնք շատ բան են պատմում մեր անցյալից։ Ասում են տնից լավ տեղ չկա և իրուք ուրել գնաս որտեղ էլ լինես քո ծննդավայրը միշտ մնալու է անփոխարինելի։ Ես հպարտանում եմ ին ծննդավայրով։

28.09.2022 աշխատանք։

28.09.2022

  1. Ընտրել ռուսերեն երեք դարձվածք , և թարգմանել մայրենի լեզվով։

Свисти концы с концами.

Ծայրը ծայրին հասցնել, մի կերպ բավականացնել։

Два сапога — пара

Մեկը մեկին արժանի, իրար նման։

Тише воды ниже травы.

Աննկատ, զգույշ։

2. Մխիթր Գոշ, ԴԵՂՁԸ ԵՎ ՍԵՐԿԵՎԻԼԸ, լրացնել բաց թողնված տառերը։

Ատյանում մեկ անգամ դեղձը հանգիմանել սկսեց սերկեվիլին, ասելով։

– Տեսքով դեղին ես ու մարդկանց համար դժվարուտելի։ Իսկ ես բարետես եմ ու դյուրաճաշակ։

Եվ նա ասում է.

– Կեղծավոր ես ամենքին և մարդկանց խափող, ճաշակելիս քաղցր ես երևում, բայց մտնելով որովայն, շատ վնասներ ես գործում։ Իսկ ես դեղին եմ, քանի որ տեսակցության գնալով և հիվանդությունը վերացնելով, ցավակից եմ դառնում հիվանդներին, և ոչ թե քեզ պես մերժված եմ նրանցից։

Պարզ է միտքը առակիս, կեղծավորները միշտ ճշմարիտներին հանդիմանում են իբրև վարդով կոպիտների, և ներկայացնում իրենց քաղցրաբարո և վշտակից։ Սակայն ճշմարիտ խոսքերը մարդկանց դեղ են, թեև առաջին հայացքից հակառակ են երևում և ցավակցելով նրանց՝

վերացնում են հիվանդությունները:

27.09.2022 աշխատանք

1․ Ծանոթանալ Վարդան Այգեկցու առակագրությանը։ Կարդալ և պատմել առակներ ձեր ընտրությամբ։

2. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

1.ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել

Ճիշտ է։
2.երեսից կախվել – թախանձել

Սխալ է։

Նշանակում է տխուր տեսք ստանալ։
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել

Ճիշտ է։
4.աչքերը փակել – ժպտալ

Սխալ է։

Նշանակում է քնել։
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել

Ճիշտ է։
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ

Ճիշտ է։
7. գլխարկը գետնովը տալ –պատիվը կորցնել

Ճիշտ է։
8. գլխին տալ — զղջալ, ողբալ

Ճիշտ է։

<<Իմ ընկերը>> վերնագրով գրել պատմություն և նկարել նրան Paint նկարչական ծրագրով։

Իմ ընկերոջ անունը Տիգրան է և ես իր հետ ծանոթ եմ 3-րդ դասարանից և երևի ինքը իմ առաջին ընկերն էր։ Նա 9 տարեկան է։ Ինքը շատ լավ ընկեր է օրինակ երբ մոռանում եմ կամ կորցնում դասը ինքը կբացատրի կամ կուղարկի այն։

Դարձվածքներ

26.09.2022 երկուշաբթի

Սիրելի սովորեղներ, սկսում ենք ուսումնասիրել մայրենի լեզվի մի նոր բաժին, այն է ՝ դարձվածքներ։

Այսպիոսով, կան այնպիսի բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ փոխաբերական իմաստ են արտահայտում։Այսպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ։

օրինակ՝ Գլուխ կոտրել-ը դարձվածք է և նշանակում է << մի բանի համար չարչարվել, ճիգ գործադրել>>։

1․ Գրել տասը դարձվածք։

Քո տունը շինվի, քո տունը քանդվի, ազատ շունչ առնել, ազատ շունչ քաշել, ախ անել, ականջ դնել, ախ ու վախով, ագռավի ճանկեր, ահ ու մահ, ախ քաշել։

2. Լրացնել բաց թողնված տառերը։

lՆոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզոծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն:

Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:

– Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն անց

ամ ուրախացնում եմ մարդկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճեղերդ ես արդեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն:

Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.

– Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:

Լրացնել բաց թողնված տառերը: (գ կամ ք)

Եր..ել,թար..մանել,կար..ադրել,մար..արիտ,հա..ուստ,արևածա..,հո..նակի,հա..ցնել,թա..ավոր,ճ..նել,..գնական,նորո..ել,ար..ա,զոր..,մր..եղեն,հեր..ել,թար..մանիչ,ա..ահ,հեր..ել,վար..ագիծ, քուր..,ներ..ուստ,մ..անալ,նորո..ել,նվա..արան,հետաձ..ել

Երգել,թարգմանել,կարգադրել,մարգարիտ,հագուստ,արևածագ.,հոգնակի,հագցնել,թագավոր,ճգնել,գգնական,նորոգել,արգա,զորգ,մրգեղեն,հերքել,թարգմանիչ,ագահ,հերքել,վարքագիծ, քուրք,ներքուստ,մգանալ,նորոգել,նվագարան,հետաձգել։

20.09. 2022 Աշխատանք

1.Ընկերական քննարկում ՝ Ինչպես են անցնում իմ մայրենիիի դասերը, ին՞չ կավելացնեի կամ ի՞նչ կփոխեի ․․․

Դասերը անցնում են շատ լավ և ես ոչ մի բան չէմ ուզում փոխել կամ ավելացնել։

2.Գրել հոմանիշներով հարուստ նախադասություններ (հինգ հատ)

Այսօր շատ գեղեցիկ և ուրախալի օր էր։

Սագոն դուրս գնաց իր տանից մեծ և թարմ ձմերուկ առնելու։

Այսօր գիշերը գայլերը հելան մեր տան մոտի մեծ անտառից ու սկսեցին բարձր ոռնալ։

Դասերից հետո ես հելա իմ ընկերների հետ խաղալ և մենք խաղացինք մինչև գիշերը։

Իմ ծնողները գնեցին նոր տուն։ Այն շատ սիրուն և մեծ էր ու այն ինձ շատ դուր եկավ։

3. գրաբարի մասին

  1. ա  և ո  տառերի գրության վերաբերյալ.

աշխարհաբար  գրաբար     աշխարհաբար        գրաբար    
արքա արքայ  երեկո   երեկոյ
ծառա    ծառայ                    կոփածո    կոփածոյ    
տղա  տղայ                                  սիրո  սիրոյ

գրաբարով գրված այս նախադասությունը սովորել և գրել ժամանակակից մայրենիով․

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք

Լավ է լինել կույր աչքով քան կույր մտքով։

Հարատևելու ենք, հայրենիք միշտ ունենալու ենք

1.<<Հարատևելու ենք, հայրենիք միշտ ունենալու ենք >> պատրաստել փոքրիկ տեսանյութ ։

https://youtu.be/iD0bJdKcnw8

2.Տրված բառերից գտնել հոմանիշները ։

Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական-վիթխարի

Ողորկ – հարթ

Դժվար – խրթին

Հմայիչ – դյութիչ

Ծավի – անպտուղ

Դրվատել – գովել

Դատարկել – պարպել

Ժողովել – հավաքել

3.Լրացնել բաց թողնված տառերը` Է կամ ե:

Միջօրե էր, աներևակայելի շոգ: Վարդգեսը, որ երկար տարիներ  չէր եղել հայրենի  գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում:  Վերելքներով ու վայրեջքներով ելևէջող  ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, որ արածում են գոմեշների նախիրները։ Առօրեական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված  տասը տարի չէր այցելել մանկությանը բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնվածի պես տենդագին  դիտում էր շուրջ բոլորը: 

Դասարանում։

Հոմանիշններ բառեր

Սպիտակ – ճերմակ

Սև-սևագույն

Փոքր – մանր

Արագ-շտապ

Ուժեղ-հզոր

Ակսել Բակունց՝ <<Ալպիական մանուշակ>>

19.09.2022, երկուշաբթի

1.Հոմանիշ և հականիշ բառեր։

Հոմանիշ են կոչվում մոտ իմաստ արտահայտող բառերը: Օրինակ՝

գագաթ-կատար

հովիկ-զեփյուռ

Սպիտակ-ճերմակ

Մեծ-հսկա

Փոքր-մանր

Խոշոր-վիթխարի

Բարակ-նուրբ

Հականիշ են կոչվում հակառակ իմաստ արտահայտող բառերը: Օրինակ՝

երկար-կարճ

խոշոր-մանր 

տանը շարունակել․․․

Սառը-տաք

Բարձր-ցածր

Լայն-նեղ

Բարձրահասակ-ցածրահասակ

Գեր-նիհար

2. Խնդրում եմ կարդալ տեքստը և գտնել բնությունը բնութագրող բառերը․

Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։

Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։

Ակսել Բակունց՝ <<Ալպիական մանուշակ>>։

Կապույտ, նեղ, սպիտակ, հազար, ահարկու, քարե, կեռ, սրածայր, պողպատե, կարմիր, ալպիական, գունավոր, ծիրանագույն։

3․ Վերհիշելով դ-թ,բ-փ,գ-ք,ձ-ց,օ-ո,է-ե ուղղագրությունը՝ լրացնում ենք բաց թողնված տառերը․

Այսպիսով՝

էներգիա, վրաերթ, երես, որևէ., մանրէ, Դինք, վերելք, գետեզր, կիսաեփ, լայնէկրան,վայրէջք, երանգ, եզր:

<<Իմ ստեղծած խաղալիքը>> և Հրանտ Մաթևոսյանի <<Գոմեշը>>

1.Բարի ուրբաթ սիրելիներ, խնդրում եմ տանը ավարտել <<Իմ ստեղծած խաղալիքը>> պատմությունը։

Ես կուզենայի ստեղծել հեռակառավարման մեքենա։ Պատկերացնում եմ , որ այն սև կլինի, կտարբերվի նրանով,  որ  անվադողերի գույնի փոփոխություն կունենա և հեռակառավարման վահանակի կոճակի շնորհիվ այդ մեքենան  թռչելու կարողություն կունենա։

2.Լրացնել բաց թողնված տառերը․

աղ-իկ, աղ-ատ, այս-ր, առա-ին, ար-ելել, եր-, ար-ար, ար-ակուրդ, բար-ր, ան-գնական, զար-նել, եր-անիկ, եր-ներանգ, համ-ուրել, նուր-, հա-նել, ճամ-ա, ըն-երցել, համեր-, տն-րեն, թա-ավոր, որսոր-, բա-տ:

Աղջիկ, աղքատ, այսօր, առաին, արգելել, երգ, արդար, արձակուրդ, բարձր, անօգնական, զարթնել, երջանիկ, երփներանգ, համբուրել, նուրբ, հասնել, ճամբա, ընթերցել, համերգ, տնօրեն, թագավոր, որսորդ, բանտ:

3.Հանգստյան օրերին կարդալ Հրանտ Մաթևոսյանի <<Գոմեշը>> պատմածքը ․

Սարի գլխին մի կտոր սպիտակ սառույց կար, սառույցի վերևը խանձարուրի կապերը լուռ քանդում էր մի փոքրիկ ամպ: Ամպի տակ հրճվում էր արտուտիկը, իսկ ամպի վրայով, նախիրների վրայով, բազեի, սարերի, ուրթերի ու անտառների վրայով ուրիշ աշխարհների մաքուր քամիները հուրհրալով տանում էին մի մեծ արև:

Խոտն այդտեղ չտեսնված համով էր, և հանդապահը հիմա-հիմա պիտի գար գոռար նախրի վրա՝ թե նրանք ինչու են ուտում համեղ խոտը, և նախիրն արածում էր ագահությամբ: Վայ թե վաղուց էին կշտացել, բայց հանդապահը չէր գալիս: Սառույցից մի հատ առու էր սկսվում ու գալիս գնում կովերի միջով: Կովերն ականջի ծայրով լսում էին, որ առուն կա: Խոտ էին ուտում, փորի տակ նրանց կրծերակները վարար-վարար կաթ էին տանում, և նրանք իրենց անընդհատ ասում էին՝ թե առուն կա:
Տաք բուրմունքի մեջ ընկղմված գոմեշն արածում էր մի ձորակում: Հովերն այդ ձորակից ոչ մի բուրում չէին տարել, որովհետև չէին մտել ձորակ: Նախիրը հիմա կարող էր գալ, տրորել ու կեղտոտել այդ ձորակը, դրա համար էլ գոմեշն արածում էր պոզահարելով ու սպառնալով: Մեկ էլ՝ խոտն անհամացավ, դարձավ ուղղակի չոր ծղոտ: Առվակը մոտիկ էր: Բայց մեջքն սկսեց պաղել: Ուրեմն ամպը բռնել էր արևի դեմը: Գոմեշն ուզեց ստվերը մեջքից թոթափել սարսռոցով, բայց կաշին կարծրանում էր նրա վրա: Գլուխը բարձր՝ գոմեշն սպասեց թե ինչ է լինելու հետո, և արյունը նրա երակներում դանդաղում ու ցամաքում էր, ապա դարձավ կպչուն, խցվեց ու կանգ առավ, իսկ աշխարհը խլանում ու հանգչում էր նրա ականջներում: Աշխարհը մեռել ու մթնել էր, հիմա ամպը պայթելու էր, պահ էին մտել հովը, արտույտը, առուն… մեկ էլ երակները լայնացան և արյունը վազեց վարար, հեշտ, քչքչոցով:
Գոմեշը ելավ ձորակից, և մշուշի մեջ գեղեցիկ էին կովերը, հեռաստանները, լուռ ամպը, բայց նախրի մեջ չկար մի ուրիշ գոմեշ: Արյունը տաքանում էր նրա մեջ, մանրիկ ցավով ու ջերմությամբ արթնացան սրունքները, իսկ ողնաշարն արդեն դուրեկան ցոլքերով ծակծկվում էր վզից մինչև պոչը: Նա ոտ փոխեց՝ որ գնա, կռվի կովերի ցուլի հետ, բայց տեսավ, որ չի ուզում գնալ, չարությունը հալվում ու դուրս է սահում իրենից:
Խոր լռության մեջ խոտերը թելը-թելին շղարշե բուրմունք էին հյուսում այդ կանաչ աշխարհի երեսով մեկ և բուրմունքի հետ հյուսվում էր մի քաղցր թախիծ:
Գոմեշը մռլնգաց:
Կովերը նայեցին՝ հանդապահը չէր, գոմեշն էր, մռլնգում էր: Կովերը շարունակեցին արածել անտեր փափուկ խոտի առատության մեջ, լավ ջրի մոտիկության, իրենց մետաքսե ցուլի ներկայության, կաթի վարար վազքի ու գոլ արևից իրենց պարարտ գոհության մեջ:
Գոմեշը ճանապարհվեց ուրթ: Կուրծը փաղաքշանքով հունցվում էր զույգ ոտի արանքում և գոմեշը գնում էր կթվելու նանին: Սարահարթի ուրթը ճոճվեց նրա հայացքի մեջ ու կորավ, ձորակում գոմեշը մի երկու բերան խոտ պոկեց ու մոլորվեց: Հա, գնում էր ուրթ: Իսկ ինչու է նախիրը դեռ արածում: Նախիրը կովեր են, ինքը մեկ հատիկ գոմեշ է – ա՛յսպե՜ս:
Նա կանգնեց վրանի դռանը, կանչեց ու սպասեց նանի դուրս գալուն:
– Եկել ե՞ս,– ասաց նանը:
– Էս օրը ճաշին էս ինչո՞ւ ես եկել,– ասաց նանը:
– Նախիրը հանդում՝ դու վեր ես կացել եկել:
– Դե լավ, որ եկել ես՝ արի կթեմ:
– Կուրծդ կիսատ՝ էս ո՞ւր ես եկել:
Կթվորը լավ չէր կթում, կուրծը ցավեցնում էր: Գոմեշը ծռեց պարանոցը, հոտ քաշեց՝ նանի հոտն էր, նանի ձայնն էր, բայց այս անգամ իսկի լավ չէր կթում: Գոմեշը տեսավ որ չի ուզում կթվել: Հեռու հեռաստաններից դենը, տաք մշուշների մեջ գոմեշների խմբեր են կանգնած և նրանցից մեկը անտառների ու ճանապարհների գլխով հղում է իր թախիծը սրան:
– Հը՜, Սաթիկ… նանիդ տրորում ես, էլ քեզ ո՞վ կկթի:
– Չէ, կաթ չես բերել, եղածն էլ չտվեցիր:
– Վույ, վույ, վույ, վույ, նանիդ տրորեցիր:
– Մինա՜ս… գոմեշն աչքիս մի տեսակ է երևում:
– Հա՜… գոմեշս ցուլ է ուզում:
– Գոմեշս ցուլ է ուզում: Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր… մարտ… մարտ, մայիս… լավ ժամանակ ես ծնելու: Ձագիդ բոխու տերև կտամ… կանաչ արև կլինի, մայիս կլինի…
Գոմեշը բլրի գլխին կանգ առավ ու աստծու կանաչ աշխարհի վրայով նայեց հեռվի շեկ հովիտներին:
Աղվեսը մեռել էր ծերպերի մեջ լերկ մի տեղ՝ որպեսզի խոտերը չխանգարեն և երկնքի բազեն անպայման տեսնի նրա դին: Եվ այնքան ճիշտ էր մեռել աղվեսը, որ հովը քշում տանում էր նրա ագին:
Հեռուների շեկ հովիտներում մշուշների տակ գոմեշների շոգած խմբեր էին օրորվում և նրանց մեջ տաք ու զորեղ մեկը, գլուխը բարձր բռնած, իր կանչը հղում էր սրան: Գոմեշը մռլնգաց ու պոկվեց բլրի գլխից դեպի ձորը…
Էն ի՞նչ է անում, էն ի՞նչ է անում, էն ի՞նչ է անում էն անասունը,– վրա վազեց աղվեսը: Հազար ասի էդ անիծված տունն էդ փափուկ հողում չփորենք…